Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Այբ» ակումբի և կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանը մասնակցել են «Այբ» ակումբի հիմնադիրների խորհրդի նախագահ, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Յանը (Ռուսաստան), հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Այբ» ակումբի անդամ Կարո Սարգսյանը (Ռուսաստան), «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն, «Այբ» ակումբի անդամ Մեսրոպ քհն. Արամյանը (Հայաստան), հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և «Այբ» ակումբի անդամներ` Հայաստանից և արտերկրից:
Վարչապետը ողջունել է «Այբ»-ի ներկայացուցիչներին կառավարությունում` պատրաստակամություն հայտնելով քննարկել այն բոլոր գաղափարները, որ առաջ են քաշում «Այբ» ակումբն ու կրթական հիմնադրամը:
Հանդիպման ընթացքում վարչապետին ներկայացվել են «Այբ»-ի գործունեությունն ու ապագա ծրագրերը: Հյուրերը վարչապետին առավել հանգամանորեն ծանոթացրել են «Այբ կրթական հանգույց» ծրագրին, դրա նպատակներին, հայեցակարգին և իրականացման փուլերին: Նրանք ընդգծել են, որ այն հիմնադրամի կարևորագույն և խոշորածավալ ծրագիրն է, որը լինելու է Հայաստանում առաջին դպրոցական ավանը` իր բոլոր առանցքային բաղադրիչներով` դպրոց, եկեղեցի, մեդիա արվեստների կենտրոն, սպորտային համալիր, արվեստանոցներ և արհեստանոցներ, հանրակացարաններ, այգիներ և այլն:
Նախաձեռնության հեղինակների ներկայացմամբ, «Այբ»-ը նպատակ ունի ոչ միայն ստեղծել 21-րդ դարի չափանիշներին համապատասխան դպրոց, այլև այդ դպրոցի շուրջ ձևավորել կրթությունը ինքնագիտակցող հասարակության միկրոմոդել` կրթվող համայնք: «Այբ»-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ մոտ 800 աշակերտի համար նախատեսվող «Այբ կրթական հանգույցը» կառուցվելու է Երևանում, Թբիլիսյան խճուղուն հարող հողատարածքի վրա և ունենալու է եռաստիճան համակարգ` տարրական, միջին և ավագ դպրոցներով:
Հայաստանի վարչապետը, չափազանց կարևորելով և ողջունելի համարելով ներկայացված ծրագրերը, հաջողություն է մաղթել «Այբ» ակումբին և հիմնադրամին` իր առաքելության իրականացման գործում:

Placeholder