Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գնահատման և թեստավորման կենտրոնը հունիսի 23-ից սկսում է Հայաստանի միջնակարգ ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունների 2007-2008 և նախորդ տարիների շրջանավարտների պետական ավարտական և միասնական լրացուցիչ քննության կազմակերպման գործընթացը: Քննությունները «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա» և «Օտար լեզու» առարկաներից է:
Ինչպես տեղեկացանք ԿԳՆ պաշտոնկան կայքէջից, պետական ավարտական լրացուցիչ քննություններին կարող են մասնակցել քննությունների հիմնական փուլում չհայտագրված կամ չմասնակցած շրջանավարտները, միասնական քննության ավարտական մասը (Ա մակարդակ) հաղթահարած շրջանավարտները, պետական ավարտական քննություններից (2 առարկայից ոչ ավելի) անբավարար ստացած շրջանավարտները:
Այն շրջանավարտները, որոնք չեն հայտագրվել պետական ավարտական քննություններին, սակայն ցանկանում են քննություն հանձնել, պետք է դպրոցներում տնօրենի անունով դիմում ներկայացնեն: Համաձայն ԿԳՆ տեղեկատվության, պետական ավարտական քննություններից անբավարար ստացած կամ միասնական քննության ավարտական մասը (Ա մակարդակ) չհաղթահարած շրջանավարտները պետական ավարտական քննությանը (վերաքննությանը) մասնակցելու համար նոր դիմում չեն լրացնում: Վերաքննություն հանձնոժղների տվյալները ներկայացնում են կրթության վարչությունները:
Միասնական լրացուցիչ քննությանը կարող են մասնակցել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից 2008թ. զորացրվածները, սփյուռքի շրջանավարտները, 2007-2008 ուստարվա այն շրջանավարտները, որոնք միասնական քննությանը հարգելի պատճառով չեն մասնակցել, նախորդ տարիների այն շրջանավարտները, որոնք առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չեն հայտագրվել, բողոքարկման հանրապետական հանձնաժողովի կողմից միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները:
Դիմում-հայտերը շրջանավարտ-դիմորդները պետք է լրացնեն Գնահատման և թեստավորման կենտրոնում մինչև հուլիսի 2-ը:

Placeholder