Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է «Այբ» ակումբի ու կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրին նախագահի մամուլի գրասենյակից, «Այբ»-ի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին ծանոթացրել են ակումբի գործունեությանը, որը հիմնականում ուղղված է կրթական ոլորտի բարեփոխումներին, օրինակելի կրթական միջավայրի ձևավորմանն ու շնորհաշատ երեխաների աջակցմանը:
Խոսելով ապագա ծրագրերի մասին, նրանք ներկայացրել են «Այբ կրթական հանգույցը», որի իրագործման դեպքում կստեղծվի առաջին դպրոցական ավանն իր բոլոր բաղադրիչներով` դպրոց, եկեղեցի, սպորտային համալիր, արվեստանոց, արհեստանոց, հանրակացարան և այլն: Նշելով, որ կառավարությունը վաղուց հողահատկացում է կատարել ծրագրի իրականացման համար, հեղինակները բացի պետության, ցանկալի են համարել նաև մասնավոր հատվածի աջակցությունը այս գաղափարի իրագործմանը:
Նախագահը, երաշխավորելով պետության մասնակցությունն ու օժանդակությունը, ասել է, որ չնայած այս պահին գաղափարը փոքր քիչ ուտոպիստական է թվում, այնուամենայնիվ, համոզված է, որ եթե նշաձողը բարձր է դրված, արդյունքներն էլ մեծ կլինեն: Ս. Սարգսյանը նշել է, որ ողջունում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են հասարակության կրթական մակարդակի բարձրացմանը, հասարակության համախմբմանը:
Հանդիպման մասնակիցները, համաձայնվելով, որ Հայաստանը սահմանափակ բնական ռեսուրսներ ունի, ասել են, որ մեր երկրի հիմնական ռեսուրսը ինտելեկտն է, որը պետք է մաքսիմալ զարգացնել: Արդյունքում` ֆիզիկական արժեքների փոխարեն Հայաստանն աշխարհին կտա գաղափարներ:

Placeholder