ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ. ԱՇԽԱՐՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՆԱՆՔ ՄԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՎ
Առողջություն
16:30 19/06/2008

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ. ԱՇԽԱՐՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՆԱՆՔ ՄԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՎ

Առողջապահական ոլորտում առաջնային նշանակություն ունեն վերականգնողական առողջարանները և այս ուղղությունը մոտ ապագայում պետք է տարածաշրջանային նշանակություն ու համբավ ձեռք բերի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Նրա խոսքով, Ջերմուկը, Դիլիջանը, Արզնին այդ ուղղության զարգացման համար լուրջ ռեսուրսներ ունեն, ըստ նախարարի, այժմ պետք է համապատասխան ծրագրեր մշակեն ու իրականացեն, որպեսզի ողջ աշխարհին ներկայացնենք առողջապահական և վերականգնողական մեր կենտրոնները:

Նշենք, որ նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանն ու կառավարության մի քանի անդամներ այցելել էին Ջերմուկ` քննարկելու առողջապահական կենտրոնների հետ կապված հարցեր և ավելի մոտիկից ծանոթանալու խնդիրներին:

Նախարարը նշեց, որ վարչապետի հրամանով առողջապահության նախարարությունը Կենտրոնական բանկի հետ համատեղ ստեղծում է միասնական առողջապահական, տեղեկատվական շտեմարան: Այն հնարավորություն է տալու մանրամասն տեղեկություն ստանալ ցանկացած բուժհաստատության, հիվանդության մասին, տարբեր հիվանդությունների պատճառների մասին:

Placeholder
ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ. ԱՇԽԱՐՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՆԱՆՔ ՄԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՎ