Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հունիսի 21-ին, ինչպես աշխարհի 110 երկրի 340 քաղաքում, այնպես էլ Հայաստանում կնշվի «Երաժշտությանը տոնը»: Այս տարի` մեծ շուքով, ասուլիսում հայտնեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Այս տարվա ծրագիրը շատ հագեցած է և ծավալուն: Երևան քաղաքի կենտրոնը վաղը լինելու է երաժշտությունների խաչմերուկ»,-ասաց նախարարը:
Տարբեր փողոցներում հնչելու են տարբեր երաժշտություններ. «Փարիզյան սուրճ» սրճարանի մոտ` ֆրանսիական, այնուհետև ջազային, Հանրապետության հրապարակի հատվածում` դասական, Հյուսիսային պողոտայում` երգչախմբային, Սարյանի և Կոմիտասի հուշարձանների մոտ` ժողգործիքային երաժշտություններ:
Հ. Պողոսյանը նշեց, որ հաջորդ տարի այս ծրագիրը պետք է փորձեն տարածել նաև Հայաստանի մարզերում:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսոֆֆը նշեց, որ այդ օրը պետք է լիցքաթափվել և դա հատկապես Հայաստանին է հարկավոր: «Այս տոնը երաժշտական ոլորտի համաշխարհային հնչեղության միակ եզակի տոնն է»,-ընդգծեց դեսպանը: Ըստ նրա, Երևանում «Երաժշտության տոնը» մեծ հաջողությամբ կանցկացվի, քանի որ այստեղ շատ են տաղանդավոր երաժիշտները:
Վաղը երևանյան այսպես կոչված «փողոցային» միջոցառմանը մասնակցելու են «Դոգմա», «Էմփիրեյ», «Բամբիռ» խմբերը, «Բյութիֆայդ պրոջեկտը», «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլը, Գոռ Մխիթարյանը և ուրիշներ:
Հայաստանում «Երաժշտության տոնը» այս տարի նշվում է երկրորդ անգամ: Իսկ սկիզբ է առել Ֆրանսիայում 26 տարի առաջ: Ֆրանսիայում այն նշվում է բոլոր քաղաքներում. միայն Փարիզում ելույթ են ունենալու 400 երաժշտական խմբեր ու կատարողներ:

Placeholder