ԻՐԱՆԻ ԱԳՆ. «ԻՍՐԱՅԵԼԸ ՇԱՏ ԹՈՒՅԼ Է ԻՐԱՆԻՆ ՍՊԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ»
Քաղաքական
13:43 23/06/2008

ԻՐԱՆԻ ԱԳՆ. «ԻՍՐԱՅԵԼԸ ՇԱՏ ԹՈՒՅԼ Է ԻՐԱՆԻՆ ՍՊԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ»

Իսրայելը շատ թույլ է, որպեսզի սպառնա Իրանին: Այսօր այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Ալի Հոսեյնին, մեկնաբանելով այն տեղեկությունը, թե վերջերս Իսրայելի և Հունաստանի ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունների անցկացումը, Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու Իսրայելի նախապատրասությունն է: Հաղորդում է «Ռիա նովոստի»-ն:

«Իսրայելի այդ ռեժիմը չունի բավարար պոտենցիալ, որպեսզի սպառնա Իրանին»,- նշել է իրանցի դիվանագետն ու հավելել, որ Իսրայելը պարտվել է Պաղեստինի ու Լիբանանի դիմադրության շարժումներին և արդյունքում իսրայելցի զինվորի ռազմական ոգին թուլացել է:

«Իսրայելի սիոնական ռեժիմը բախվում է տարբեր ներքաղաքական դժվարությունների, խրվել է կոռուպցիայի մեջ և ինչպես միշտ, փորձում է բոլոր խնդիրները տեղափոխել երկրի սահմաններից դուրս»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն ու ընդգծել, որ կազմակերպված զորավարժությունները պետք է դիտել հենց այդ տեսանկյունից:

Նշենք, որ հիշյալ զորավարժություններն անցկացվել են հունական Կրետե կղզում և նրա շրջակայքում մայիսի 28-ից հունիսի 12-ը: «Նյու Յորք Թայմսն» այս կապակցությամբ գրել է, որ Պենտագոնի մի բարձրաստիճան պաշտոնյա այդ զորավարժությունները գնահատել է որպես «իրանական միջուկային օբյեկտների պոտենցիալ ռմբահարման նախապատրաստություն»:

Իրանի պաշտպանության նախարար Մոստաֆա Նաջարը արդեն հայտարարել է, որ իր երկիրը համարժեք պատասխան կտա և կօգտագործի բոլոր միջոցները Իսրայելի հնարավոր հարձակումը ետ մղելու համար:
Placeholder
ԻՐԱՆԻ ԱԳՆ. «ԻՍՐԱՅԵԼԸ ՇԱՏ ԹՈՒՅԼ Է ԻՐԱՆԻՆ ՍՊԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ»