Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Յուրմալայի «Նոր ալիք» երաժշտական մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ Մհերը մասնակցելու է միայն հաղթելու ակնկալիքով: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մհեր Մեսրոպյանը, ով հանդիսատեսին ներկայանում է Մհեր անվամբ:
Երգչի հավաստմամբ, նա շատ մրցույթների է մասնակցել, սակայն միշտ նշել է, որ մասնակցում է հաղթելու համար և դա նրան օգնել է: «Ես չեմ ընդունում, որ երգիչը մասնակցում է որևէ մրցույթի ու ասում է, թե մասնակցությունն արդեն բավական է: Ոչ, ես գտնում եմ, որ եթե մասնակցում ես, ապա պետք է վստահ լինես, որ հաղթելու են»,-նշեց Մհերը:
Մհերի պրոդյուսեր` երգչուհի Նադեժդա Սարգսյանը նշեց, որ նա նույնպես հաղթանակ է ակնկալում, քանի որ շատ լավ ծանոթ է Մհերի տվյալներին: «Առաջին հերթին պիտի նշեմ, որ նա կիրթ ու խելացի անձնավորություն է, օժտված է հիասքանչ վոկալով: Մի խոսքով, մրցույթին մասնակցելու բոլոր տվյալներն ունի: Ու այն փաստը, որ մենք արդեն հաղթահարել ենք նախընտրական փուլը, արդեն խոսում է այն մասին, որ մենք բոլոր շանսերն ունենք հաղթելու համար»,-նկատեց երգչուհին:
Մհերի հավաստմամբ, նա արդեն ինչ-որ չափով ծանոթ է մրցույթի մյուս մասնակիցներին ու կարծում է, որ իր ամենամեծ մրցակիցներն Ուկրաինայի ու Բելոռուսի ներկայացուցիչներն են:

Placeholder