Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հոկտեմբերի 3-5-ը տեղի է ունենալու «Պատկերապատումի և պատկերի» երևանյան առաջին միջազգային փառատոն` կոմիքսների փառատոն: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը: Նրա խոսքով, փառատոնին մասնակցելու են ինչպես հայ, այնպես էլ օտարազգի կոմիքսներ: Բայց դեռ ծրագիրն ու մասնակիցների անուններն ամբողջությամբ հստակեցված չեն:
Գ. Դուրգարյանն ավելացրեց, որ այս տարի Հայաստանում անցկացվել է «Պատկերապատում-2008» ցուցապաստառների մրցույթ: Մրցույթում ներկայացված 80 աշխատանքից ընտրված երեք լավագույն գործերը հանդիսանալու են փառատոնի խորհրդանշաններ: Առաջին տեղը զբաղեցրած աշխատանքը դառնալու է «Պատկերապատումի և պատկերի» փառատոնը խորհրդանշող պաստառ, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրածները` փառատոնի մասին պատմող բուկլետների վրա են պատկերվելու:
Ցուցապաստառների մրցույթը կազմակերպել էր Հայաստանում «Պատկերապատումի զարգացման» միությունը, մշակույթի նախարարությունը և ֆրանսիական դեսպանատունը:

Placeholder