ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 18 ԴԱՇՆԱՄՈՒՐ
Կրթություն, գիտություն
13:43 25/06/2008

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 18 ԴԱՇՆԱՄՈՒՐ

Վաղը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը և ՌԴ-ում Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Տոշիո Յամամոտոն կստորագրեն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև Երևանի պետական կոնսերվատորիայի երաժշտական գործիքների բարելավման մասին ծրագրի վերաբերյալ» դրամաշնորհի համաձայնագիրը: Ինչպես տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքէջից, Հայաստանի Հանրապետությունում երաժշտական գործունեության բարելավմանը նպաստելու նպատակով Ճապոնիայի կառավարությունը կտրամադրի մինչև քառասուներկու միլիոն ութ հարյուր հազար գումարով դրամաշնորհ: Կոնսերվատորիային հատկացվելիք 18 դաշնամուրները մեծ նշանակություն կունենան երաժշտական բուհում ինչպես դասավանդման որակի, այնպես էլ հաճախ կազմակերպվող համերգների պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման գործում:
Placeholder
ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 18 ԴԱՇՆԱՄՈՒՐ