ԵՐԳ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ-2009-ՈՒՄ
Մշակույթ
17:17 25/06/2008

ԵՐԳ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ-2009-ՈՒՄ

«Սիստեմ օֆ ը Դաուն» (System of A Down) ռոք խմբի լիդեր Սերժ Թանգյանը ծրագրում է մասնակցել Եվրատեսիլ-2009 թ. երգի մրցույթին` ներկայացնելով Հայաստանը: Երգչի միակ պայմանն այն է, որ երգի մեջ նշված լինի հայերի ցեղասպանության մասին: Այս մասին ասել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը:

Ս. Թանգյանը նշել է, որ Եվրատեսիլը մեծ հնարավորություն է տալիս աշխարհին պատմել հայերի ցեղասպանության մասին և իրենք լրջորեն մտածում են այդ մասին:

Այս ռոք խումբը քաղաքականապես ակտիվ է, և տարիներ շարունակ պայքարում է Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության ճանաչման փաստի համար: Իրենց երգերում բարձրացնում են 1915 թ. Թուրքիայում հայերի ցեղասպանության հարցը, ինչպես նաև` թմրադեղերի, պատերազմի և կրոնական թեմաներ:

Այդ թեմաներով երգերը մեծ հաջողություններ են ունենում Եվրատեսիլում: 1976 թ. Հունաստանը «Աստվածամայր իմ» (Panaghia mou) երգով պատմել է Կիպրոսի մեկուսացման մասին, 1993 թ. Բոսնիա Հերցիգովինա երկիրը ներկայացնող երգիչը պատմել է տարածաշրջանում պատերազմի մասին:
Placeholder
ԵՐԳ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ-2009-ՈՒՄ