Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս տարի պետական ուսումնական հաստատությունների ընդունելության համար դիմորդների դիմումների ընդունումը բուհերում սկսվում է հունիսի 30-ից մինչև հուլիսի 16-ը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը:
Կենտրոնացված քննությունները անցկացվելու են հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 10-ը: Նշենք, որ այս տարի դիմորդները կենտրոենացված քննություն չեն հանձնի «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա», «Օտար Լեզու» առարկաներից, քանի որ դիմորդները այդ առարկաների քննությունները հանձնել են դպրոցի ավարտական քննությունների հետ համատեղ` միասնական համակարգով:
Արթուր Բաղդասարյանը նշեց, որ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2008 թվականի առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովն արդեն ձևավորվել է:
Հանձնաժողովի նախագահն է ԿԳՆ նախարար Սպարտակ Սեյրանյանը, տեղակալը` ԿԳ նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը, հանձնաժողովում նաև ընդգրկված են Հայաստանի պետական բուհերի ռեկտորները և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը, նաև` Գյումրի, Վանաձորի, Գորիսի և Գավառի քաղաքային ընդունող հանձնաժողովների նախագահները:

Placeholder