ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է DIGITEC BUSINESS ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Տնտեսություն
12:56 26/06/2008

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է DIGITEC BUSINESS ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Երևանում այսօր բացվել է DigiTec Business երկօրյան համաժողովը: Ինչպես նշեց Microsoft ընկերության երևանյան մասնաճյուղի ղեկավար Գրիգորի Բարսեղյանը, համաժողովի կազմակերպիչները մտադիր են աջակցել տնտեսության տարբեր ճյուղերում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ներդրմանը, նորարարական ծրագրերի և տեղեկատվական հնարավորությունների` բիզնես ավտոմատացման ներկայացմանը:

DigiTec Business համաժողովի շրջանակներում նախատեսված ցուցահանդեսի անցկացում, որի ժամանակ բանկային, հանքաարդյունաբերական, զբոսաշրջային, առողջապահական, կրթական, կոմերցիոն, շինարարական և տրանսպորտային բնագավառներում մասնագիտացված ընկերություները կներկայացնեն գործող տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների կիրառմամբ բիզնես ավտոմատացման իրենց լուծումները:

Համաժողովին մասնակցում են մոտ 20 ընկերություններ, որոնց թվում են ինչեպս աշխարհահռչակ Microsoft, IBM, Intell ընկերություններն, այնպես էլ տեղական` Smart systems, ADC, Unicomp, Armsoft, Menq Media, Microsoft RL, Armenian Stile, Sinergy, Armenian Programs, Sorsio, Media Stile, CHS Versel Servise, Job Finder, Lokator AM, Grant Toronto Amio, Tale Sale, Intel և Hyulet Pakardev ընկերությունները:

DigiTec Business համաժողովի կազմակերպիչներն են Ինֆորմացին տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՍՁՄ), Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատու) հանրապետական միությունը, Հայաստանի բանկերի միությունն ու Microsoft ընկերության երևանյան մասնաճյուղը:
Placeholder
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է DIGITEC BUSINESS ՀԱՄԱԺՈՂՈՎԸ