Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Մեր փառատոնն ակտիվորեն համագործակցում է Հայաստանում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի դեսպանատների հետ, որոնց աջակցությամբ մենք ստանում ենք այդ երկրներում վերջին տարիներին նկարահանված առավել հայտնի ֆիլմերը»,- այսօրվա ասուլիսում այս մասին հայտնեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը: Նրա խոսքով, «Եվրոպական համայնապատկեր» ծրագրի շրջանակում հուլիսի 14-ին անցկացվելու է ֆրանսիական, իսկ հուլիսի 16-ին` հոլանդական կինոյի օրեր:
Նշենք, որ հուլիսի 13-20-ը անցկացվում է «Ոսկե ծիրան» երևանյան հինգերորդ միջազգային կինոփառատոնը:
Ս. Հարությունյանն ավելացրեց, որ հուլիսի 16-ին երևանցի հանդիսատեսը կարող է դիտել հոլանդացի ռեժիսոր Յոս Ստելինգի ՝ «Հոգյակը» ֆիլմը: Այդ օրը նշվելու է նաև Ստելինգի ծննդյան օրը:
Ասուլիսին ներկա «Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբոլցյանն ասաց, որ փառատոնի կազմակերպիչները նախատեսնում են «Արաբական գիշերներ» ծրագրի անցկացում, որում ընդգրկված է լինելու վեց կինոնկար Պաղեստինից, Սիրիայից, Եգիպտոսից։

Placeholder