Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տնտեսություն
13:29 26/06/2008
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ.«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՍԿՍՎԵԼՈՒ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ»
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում նկատել է, թե անհրաժեշտ է հստակեցնել տնտեսության այն ճյուղերը, որտեղ պետք է տեղեկատվական տեխնոլոգիաներ ներդրվեն: «Մեզ հարկավոր է պարզել տնտեսության այն ճյուղերը, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտություն ունեն»,-այսօր «ԴիջիԹեք Բիզնես ֆորում»-ի բացման արարողությունից հետո ասաց Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով, այս ֆորումը կառավարությանը նման հնարավորություն կտա: Դրանից բացի, ըստ վարչապետի, արտասահմանյան առաջատար ընկերությունների մասնակցությունն այս ֆորումին թույլ կտա Հայաստանին իրեն կողքից նայել: «Մեզ մոտ մեծ ակնկալիքներ կան այս ֆորումից և կարծում եմ, որ երկխոսությունը, որը տեղի կունենա այսօր գործարարների և ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների միջև` արդյունավետ կլինի»,-նշեց վարչապետը:
Խոսելով երկրի կենսագործունեության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրման մասին` Տ. Սարգսյանը նշեց մասնավոր հատվածի և պետության միջև երկխոսության կարևորությունը: Միաժամանակ նա հավելեց, որ այս ֆորումի արդյունքում կառավարությունը ցանկանում է պատասխան ստանալ, թե մասնավոր հատվածը կոնկրետ ինչ աջակցություն է սպասում պետությունից:
Վարչապետը նշեց, որ կառավարության հավակնոտ ծրագիրը թույլ կտա հասնել բոլոր բարձրացված խնդիրների լուծմանը և ֆիքսված նախագծերի իրականացմանը: Միաժամանակ Տ. Սարգսյանը հիշեցրեց, որ ներկայումս բիզնես հանրության հետ համատեղ քննարկվում է էլեկտրոնային կառավարման ներդրման կոնցեպցիան: Տ. Սարգսյանը հավաստիացրեց, որ փաստաթուղթը, ինչպես նաև դրա քննարկումը, լինելու է հրապարակային: Նա վստահեցրեց, որ էլեկտրոնային կառավարման ներդրումը սկսվելու է կառավարությունից:

Placeholder