Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանի միակ մրցունակ առավելությունը պետության ինտելեկտուալ պոտենցիալն է: Այս մասին այսօր «ԴիջիԹեք Բիզնես Ֆորում»-ի բացման արարողության ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով, կառավարության մոտեցումը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին միանշանակ է` ՏՏ զարգացումը Հայաստանի կառավարության համար հանդիսանում է առաջնային: Միաժամանակ Տ. Սարգսյանը ընդգծեց` նոր տեխնոլոգիաների բիզնեսում ներդրման ամհրաժեշտությունը, ինչը թույլ կտա զգալի բարձրացնել նրա արդյունավետությունը: «Մենք այլընտրանք չունենք»,-ընդգծեց վարչապետը:
Նա նաև նշեց, որ դժվար է ժամանակակից աշխարհը պատկերացնել առանց տեղեկատվական տեխնոլոգիաների: Նրա խոսքով, այն երկրները, որտեղ ՏՏ ոլորտի զարգացման համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ, արագ զարգանում են, քանի որ դա բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը և տնտեսապես շահավետ է:
Տ. Սարգսյանը նաև նշեց, որ կառավարության համար առաջնային է այն խնդիրների վերհանումը և արագ լուծումը, որոնք թույլ կտան վերացնել ՏՏ զարգացմանը խոչընդոտող խնդիրները: Վարչապետի խոսքով, այդ խնդիրները լուծվում են պետության և մասնավոր հատվածի երկխոսության արդյունքում, ինչը թույլ է տալիս հեշտորեն վերացնել եղած խոչընդոտները:
«Մենք ողջունում ենք ֆորումի աշխատանքները և սպասում ենք դրա արդյունքներին և այսօրվա միջոցառման մասնակիցների առաջարկներին: Կառավարությունը մասնակիցներից ակնկալում է թարմ գաղափարներ և պատրաստ է աջակցություն ցուցաբերել ՏՏ ներդրմանը բիզնեսի տարբեր ճյուղերում»,- նշեց Տ. Սարգսյանը:
Իր հերթին, Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հույս հայտնեց, որ այսօր բացված ֆորումը կլինի բավականաչափ արդյունավետ` ինչպես ՏՏ ոլորտի ներկայացուցիչների, այնպես էլ գործարարների համար: Նրա կարծիքով, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ հանավորություն կընձեռվի բարձրացնել բիզնեսի արտադրողականությունը: Ա. Ղազարյանը նշեց նաև տեղական ՏՏ ոլորտի ծառայություններ մատուցող մասնավոր ընկերությունների և գործարարների միջև կապի պահպանման կաևորությունը:
Նշենք, որ ֆորումը, որի մասնակիցների թիվը հասնելու է 1500-ի, անցնում է վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Ֆորումի կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Հայաստանի բանկերի միությունը և Հայաստանի գործատուների հանրապետական միությունը:

Placeholder