Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երևանում անցկացվող «Ոսկե ծիրան» հինգերորդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվել է 166 ֆիլմ ՝ 65 երկրից: Այս մասին ասուլիսում հայտնեց կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը։ «Այս տարի մենք աննախադեպ քանակությամբ հայտեր ենք գրանցել. փառատոնին մասնակցելու համար ստացել ենք 454 ֆիլմ, սակայն խիստ ընտրության արդյունքում մրցութային են համարվել 166-ը»,-ասաց նա` ավելացնելով, որ դա մեկուկես անգամ շատ է նախորդ տարիներից:
Մրցութային ֆիլմերը, ինչպես և նախկինում, ներկայացվելու են «Խաղարկային ֆիլմեր», «Վավերագրական ֆիլմեր» և «Հայկական համայնապատկեր» ֆիլմեր անվանակարգերում:
«Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուրերն են լինելու հայտնի գերմանացի կինոռեժիսոր, Եվրոպական կինոակադեմիայի նախագահ Վիմ Վենդերսը, իրանցի հանրահայտ ռեժիսոր Դարիուշ Մեհրջուին, սերբ նշանավոր ռեժիսոր Գորան Պասկալևիչը, ֆրանսիացի անվանի ռեժիսոր Կատրին Բրեյան, ինչպես նաև հայ կինոռեժիսորներ Արտավազդ Փելեշյանն ու Ատոմ Էգոյանը։
Փառատոնում ներկայացվելու են մի շարք արտամրցութային ծրագրեր: «Բացի մրցութային ծրագրից, փառատոնի կազմակերպիչները կինոյի սիրահարների համար նախատեսել են արտամրցութային ծրագրեր»,-ասաց Մ. Ստամբոլցյանը։ «Երևանյան պրեմիերաներ» արտամրցութային ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին ներկայացվելու են ամերիկացի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Երիտասարդություն` առանց երիտասարդության», սերբ ռեժիսոր Գորան Պասկալևիչի «Լավատեսները», գերմանացի ռեժիսոր Վիմ Վենդերսի «Նկարահանումներ Պալերմոյում», ֆրանսիացի Կատրին Բրեյայի՝ «Հին սեր», «Սիրավեպ», «Քրոջս մասին» ֆիլմերը։
«Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագրի» շրջանակում ցուցադրվելու են հայտնի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը, ինչպես նաև Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների մոտիվներով նկարահանված ֆիլմերը:
Նշենք, որ «Ոսկե ծիրան» երևանյան հինգերորդ միջազգային կինոփառատոնն անցկացվելու է հուլիսի 13-20-ը։ Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2004 թ. հունիսի 30-ից հուլիսի 4-ը:

Placeholder