ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2008-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՈՒՆԸ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ
Մշակույթ
13:49 30/06/2008

ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2008-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՈՒՆԸ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ

Այսօր և վաղը Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում կանցկացվի Մանկական Եվրատեսիլ մրցույթի հայկական երգի նախնական ընտրության առաջին փուլը: 200 հայտերից առանձնացված 36-ը կմրցեն լավագուն տասնյակում հայտնվելու համար: 10 լավագույնները կմասնակցեն նախնական ընտրության 2-րդ փուլին, որը տեղի կունենա հուլիսի 11-ին։

Հեռուստադիտողները SMS քեվարկությամբ կորոշեն, թե ով պետք է Հայաստանը ներկայացնի այս տարի: Մանկական Եվրատեսիլ 2008-ը կկայանա նոյեմբերի 22-ին Կիպրոսի Լեմոսոս քաղաքում: Մրցույթն անցկացվում ոչ թե նախորդ տարի հաղթած մասնակցի երկրում, այլ մեկ այլ հրավիրող երկրում:
Այս տարի յուրաքանչյուր երկրի մասնակից երգելու է իր մայրենի լեզվով։ Առաջին անգամ այս միցույթին կմասնակցի նաև Ադրբեջանը:

Placeholder
ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2008-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՈՒՆԸ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ