Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՅՈԻՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն Քվեբեկ քաղաքում բացվող նիստում այսօր պետք է համալրվի Համաշխարհային ժառանգության ցուցակը, որում ընդգրկվելու համար թեկնածու է նաև Իրանում գտնվող Թադեի հայկական վանքը:
ՅՈԻՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող բնական և մշակութային օբյեկտների ցանկում ընդգրկվելու համար «թեկնածուներ» են ներկայացրել 41 երկիր:
Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ մտնում են 141 երկրի 851 պատմամշակութային արժեք: Այդ ցանկում հայկական մշակութային հուշարձաններից ընդգրկված են երեքը` Սանահին-Հաղպատ եկեղեցիները, Գեղարդավանքը` Ազատ գետի հովտով և Էջմիածնի մայր տաճարի եկեղեցիների համալիրը` խաչքարերով ու Զվարթնոցի հնավայրը` տաճարով:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ ընդգրկվող ցանկացած հուշարձան պետք է պահպանած լինի իր նախնական տեսքը` չպետք է այդ տարածքում նոր շինություններ կառուցված լինեն: Ցանկի մեջ մտնում են համամարդկային արժեք ունեցող հուշարձանները: Հետաքրքիր է, որ եթե տարիներ առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր ցանկի մեջ ընդգրկում էր կոնկրետ օբյեկտներ, ապա այժմ` նաև լանդշաֆտներ, միջավայր:

Placeholder