Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«ՎիվաՍել»-ի Հայաստանում իր գործունեությունը մեկնարկելու երրորդ տարվա տարեդրաձի օրը` հուլիսի 1-ին, ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Հայաստանի Ամերիկյան Համալսարանում դասախոսություն է կարդացել` «ՎիվաՍել. բիզնես, որն ունի իր առաքելությունը» թեմայով:
Ինչպես Panorama.am-ին փոխանցեցին ընկերության մամլո ծառայությունից, Ռ. Յիրիկյանն իր դասախոսության մեջ անդրադարձել է ընկերության բիզնեսի զարգացման հաջողակ ռազմավարության, բջջային ցանցի տեխնիկական զարգացման, մարքեթինգային ռազմավարության և ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության օրակարգին առնչվող թեմաների:
«Երեք տարի առաջ մենք համարձակվեցինք երազել և պարտավորություններ ստանձնել: Այսօր ես կարող եմ փաստել, որ մեզ հաջողվել է հասնել մեր առջև դրված նպատակներին: 2005 թվականի հուլիսի 1-ին ՎիվաՍելի ցանցում կատարված առաջին զանգն ազդարարեց նոր դարաշրջանի սկիզբը Հայաստանի բջջային հեռահաղորդակցության ոլորտում: Հաջորդ երեք տարիների ընթացքում մեր ընկերությունը կարողացավ ձեռք բերել լավագույն բջջային օպերատորի համբավը` գրեթե յուրաքանչյուր հայկական ընտանիքի համար մատչելի դարձնելով իր հասանելի, բարձրորակ և հուսալի ծառայությունները»,- նշել է ընկերության գլխավոր տնօրենը:
Իր մեկժամյա դասախոսության մեջ, որին հետևեցին բազմաթիվ հարցեր, «ՎիվաՍել»-ի գլխավոր տնօրենը ուսանողներին և պրոֆեսորա-դասախոսական անձնակազմին ներկայացրել է ընկերության` շուկայի հետագա ռազմավարությունը և կազմակերպության զարգացման դինամիկան: «ՎիվաՍել»-ի գլխավոր տնօրենը մեկ անգամ ևս հավաստել է, թե որքան շատ է կազմակերպությունը կարևորում դինամիկ և պրոֆեսիոնալ աշխատակիների գործոնը` ընկերության գործունեության զարգացման և շուկայի առաջատարության հարցերում:
Ըստ «ՎիվաՍել»-ի գլխավոր տնօրենի` հավասարապես կարևոր է նաև մշտապես զարգացող և ընդլայնվող սպասարկման կենտրոնների ցանցի առկայությունը ամբողջ երկրով մեկ` բաժանորդների համար հնարավորինս հասանելի լինելու համար: «Լավագույնը դեռ առջևում է` 3-րդ սերնդի ցանցի ընձեռած հնարավորություններով», - ամփոփել է «ՎիվաՍել»-ի գլխավոր տնօրենը:
Հիշեցենք, որ «ՎիվաՍել»-ի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը պատկանում է ռուսական МТС ընկերությանը:

Placeholder