ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՏԱԼԻՆՈՒՄ
Առողջություն
14:03 03/07/2008

ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՏԱԼԻՆՈՒՄ

Հայաստանի առողջապահության նախարարության պատվիրակությունը` նախարար Հարություն Քուշկյանի ղեկավարությամբ վերադարձել է Տալինի «Առողջություն և բարեկեցություն» խորագրով նախարարական կոնֆերանսից: Այս մասին այսօր Pnorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլանա Գևորգյանը: «Առողջություն և բարեկեցություն» խորագրով նախարարական կոնֆերանսն անցկացվեց հունիսի 25-27-ը` Էստոնիայի մայրաքաղաք Տալինում: Այն ուղղված էր 2005թ. Եվրոպական նախարարական կոմիտեի EUR(RCSS) R8 բանաձևի կատարմանը: Կոնֆերանսին ելույթով հանդես է եկել նախարար Քուշկյանը»,-նշեց Ռ. Գևորգյանը:

Նրա խոսքով, նախարարական հանդիպման ժամանակ քննարկվել և ընդունվել է «Առողջապահական համակարգերի հզորացման» համաեվրոպական խարտիան, որն իրավական հետևանքներ չի նախատեսում: Խարտիայի մշակման աշխատանքները սկսվել են մոտավորապես մեկ տարի առաջ: Ինչպես նշեց նախարարի խորհրդականը, ստեղծվել է տարածաշրջանային երկրները ներկայացնող փորձագետների աշխատանքային խումբ և այդ երկրներում նշանակվել են խարտիայի մշակման աշխատանքները համակարգող պատասխանատուներ: Հայաստանում, նախարարի որոշմամբ, պատասխանատու է նշանակվել նախարարի տեղակալ Թաթուլ Հակոբյանը:

Նշենք, որ Էստոնիա մեկնած պատվիրակության կազմում են եղել նաև ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ԱՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանը, ԱՆ Ազգային ինստիտուտի տեղեկատվական և վերլուծական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Դավիդյանցը:
Placeholder
ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՏԱԼԻՆՈՒՄ