ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԿԳՈՐԾԻ 30 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
Կրթություն, գիտություն
13:41 03/07/2008

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԿԳՈՐԾԻ 30 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Արդեն հայտնի է այն 30 դպրոցների ցանկը, որոնք գործելու են որպես ավագ դպրոց և ընդունելու են շրջակա մյուս դպրոցների բարձր դասարանցիներին: Սեպտեմբերի 1-ից իններորդ դասարանի ավարտական վկայական ունեցող յուրաքանչյուր աշակերտ ուսումը կկարողանա շարունակել ավագ դպրոցում: Երեսուն ավագ դպրոցներից 2-ը կլինեն արհեստագործական դրոցներ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳ նախարարությունից, իրականացվելու է 30 փորձնական ավագ դպրոցների մանկավարժական կադրերի վերապատրաստում: Այդ փորձնական ավագ դպրոցները կլինեն երկամյա, սակայն 2009-2010 ուսումնական տարում արդեն կդառնան եռամյա:

Ավագ դպրոցների նպատակն է ստեղծել սովորողների համար նախընտրելի հոսքային ուղղություն, այդ թվում, նախնական մասնագիտական կրթության ընտրության հարավորություն: Ավագ դպրոցները կազմավորվելու են որպես առանձին գործող ուսումնական հաստատություններ և կարող են գործել նաև կրթահամալիրի կազմում՝ առանձնացված ուսումնական մասնաշենքով: «Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագրի» շրջանակներում նախատեսված է հանրապետությունում ստեղծել շուրջ 200 ավագ դպրոց:

Նշենք, որ փորձնական 30 ավագ դպրոցների ստեղծման համար պետբյուջեից և Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում հատկացվել է ավելի քան 2.6 մլն դրամ: Այդ դպրոցները կվերանորգվեն, կկահավորվեն համապատասխան նյութատեխնիկական բազայով:
Placeholder
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԿԳՈՐԾԻ 30 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ