Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնը» հունիսի 19-22 Գերմանիայի Ռուդոլշտադտ քաղաքում մասնակցել է միջազգային մանկապատանեկան «Ֆանտաստիկ» փառատոնին: Իր տպավորությունների մասին ասուլիսում լրագրողների հետ կիսվեց «Փոքր թատրոնի» ռեժիսոր Վահան Բադալյանը:
Ռեժիսորը պատմեց, որ փառատոնի մասին տեղեկացել է էլեկտրոնային կայքէջերից և մասնակցության հայտ է ներկայացրել, իսկ կազմակերպիչներն էլ հրավիրել են: Նրա խոսքով, փառատոնին մասնակցության 40 հայտ է եղել, ընտրվել է 9 ներկայացում, որի մեջ ընդգրկվել է Հայաստանի «Փոքր թատրոնը»` Միխայիլ Էնդեի «Օֆելիայի ստվերների թատրոնը» ներկայացմամբ:
Վահան Բադալյանը նշեց, որ փառատոնին մասնակցել են 9 թատերախմբեր 8 երկրներից` Խորվաթիայից, Չեխիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Ռուսաստանից և այլն:
Նրա խոսքով, փառատոնին հայկական թատերախումբը մեծ հաջողություն են ունեցել` փառատոնի բացումը սկսել է «Փոքր թատրոնի» ներկայացումով և արժանացել է մեծ հավանության: Փառատոնը եղել է ոչ մրցութային, բոլոր երկրների ներկայացուցիչները ստացել են փառատոնի մասնակցության վկայականներ:
Ռեժիսորը հայտնեց, որ փառատոնի կազմակերպիչներից հրավել են ստացել ևս մեկ անգամ մասնակցելու երկու տարի հետո կայանալիք այս միջազգային մանկապատանեկան փառատոնին` այլ ներկայացմամբ: Թատրոնը այլ մանկապատանեկան փառատոններին մասնակցելու հրավերներ է ստացել նաև Մակեդոնիայից, Ռուսաստանից, Իռլանդիայից:
Ի դեպ, «Ֆանտաստիկ» փառատոնի լոգոն ընտրվել է «Օֆելիայի ստվերների թատրոնի» ներկայացման լուսանկարներից:

Placeholder