Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում «Հայոց լեզու և գրականություն» առարկայից լրացուցիչ միասնական քննություն է հանձնում 350 դիմորդ: Քննությունից անմիջապես հետո թեստերի ճիշտ պատասխանները կտեղադրվեն կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքէջում: Քննության արդյունքները պարզ կլինեն երկու օրից, իսկ դիորդները կարող են դրանք բողոքարկել հայտարարվելուց հետո միչև հաջորդ օրը ժամը 18:00:
ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանը նշեց, որ այսօր բացակայել է մոտ 15 դիմորդ: Կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանն էլ բացակայություններն այսպես հիմնավորեց. «Որոշ դիմորդներ հաշվել են իրենց հնարավորություններ, թե արդյոք իրենց նախընտրած մասնագիտությունների համար հանձնած քննություններից վաստակել են անցողիկ միավորներ և որոշել են այդ միավորներով դիմել այնպիսի ֆակուլտետներ, որտեղ հայոց լեզու և գրականություն առարկայից ընդունելության քննություն չեն հանձնում»:
Նշենք,որ հուլիսի 6-ին կանցկացվի «Ռուսերեն» առարկայի լրացուցիչ միասնական քնությունը, 8-ին` «Մաթեմատիկա», իսկ 10-ին` «Օտար լեզու» առարկաների լրացուցիչ միասնական քննությունները:

Placeholder