ԳԵՐՄԱՆԱԲՆԱԿ ՀԱՅ ՆԿԱՐՉՈՒՀՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ` ՄԻՆՉԵՎ ՀՈՒԼԻՍԻ 20-Ը
Մշակույթ
15:19 05/07/2008

ԳԵՐՄԱՆԱԲՆԱԿ ՀԱՅ ՆԿԱՐՉՈՒՀՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ` ՄԻՆՉԵՎ ՀՈՒԼԻՍԻ 20-Ը

Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվել է Նոնա Գաբրիելյանի անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են ինչպես գեղանկարներ, այնպես էլ` քանդակներ։

Նոնա Գաբրիելյանը ծնունդով Թիֆլիսից է, ավարտել է Երևանի գեղարվեստի ակադեմիան, իսկ վերջին 15 տարիների ընթացքում բնակվում է Գերմանիայում։ Մինչև Գերմանիա մեկնելը նա ստեղծագործում էր քանդակի ժանրում, սակայն ցուցահանդեսին ներկայացրել է նաև վերջին տարիների իր գեղանկար գործերը։

Ազգային պատկերասրահում ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 20-ը։


Placeholder
ԳԵՐՄԱՆԱԲՆԱԿ ՀԱՅ ՆԿԱՐՉՈՒՀՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ` ՄԻՆՉԵՎ ՀՈՒԼԻՍԻ 20-Ը