Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս տարի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի մեկնարկը կայացավ Գրողների համահայկական 4-րդ համագումարի բացման ժամանակ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Այսօր, համագումարի բացմանը մասնակցում էին 15 երկրներից ժամանած սփյուռքահայ 80 գրողներ:
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում, որ համագումարի ժամանակ ընթերցեց նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը, նա ցանկություն էր հայտնել, որ այս օրերին քննարկումները չսահմանափակվեն զուտ գրական խնդիրներով, այլև հետապնդեն համահայկական միասնության ամրապնդման նպատակը:
Սփյուռքի կոմիտեի նորանշանակ ղեկավար Հրանուշ Հակոբյանն այս առումով նշեց, որ տասը միլիոնանոց հայկական սփյուռքը կդառնա հայաստանակենտրոն:
Ինչ վերաբերում է գրականության խնդիրներին, ապա համագումարի մասնակիցներից շատերը ահազանգեցին, որ սփյուռքահայ գրականությունը «ծերանում է» և որ տաղանդավոր երիտասարդները նախընտրում են գրել «երկրորդ հայրենիքի լեզվով»:
Հիշեցնենք, որ փառատոնը կավարտվի դեկտեմբերին: Այն առաջին անգամ կայացել է 1999 թվականին և անցկացվում է երկու տարին մեկ:

Placeholder