Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Հայոց լեզու և գրականություն» լրացուցիչ միասնական քննությանը մասնակցած դիմորդների ստացած միջին միավորը եղել է 12.1, մինչդեռ «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության մասնակցած դիմորդների ստացած միջին միավորը եղել է 15-ը: Այս տվյալները Panorama.am-ին հայտնեց ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը:
Ըստ նրա, «Հայոց լեզու և գրականություն» լրացուցիչ միասնական քննությունից անբավարար է ստացել 52 դիմորդ, որը կազում է մասնակիցների 15.62 տոկոսը, իսկ 17.5-20 միավոր է ստացել 68 դիմորդ: «Հայոց լեզու և գրականություն» լրացուցիչ միասնական քննության բողոքարկման գործընթացը ավարտվել է, այժմ բողոքարկման հանձնաժողովը ամփոփում է արդյունքները:
«Ռուսերեն» առարկայի լրացուցիչ միասնական քննության մասնակցած դիմորդների ստացած միջին միավորը 16.6 է, մինչդեռ «Ռուսերեն» առարկայի միասնական քննության մասնակցած դիմորդների ստացած միջին միավորը եղել է 17.5-ը: «Ռուսերեն» առարկայի լրացուցիչ միասնական քննությունից անբավավար են ստացել 2 դիմորդ, իսկ 17.5-20 միավոր ստացել են 32 դիմորդ: Գ. Մանուկյանը նշեց, որ այժմ ընթանում է «Ռուսերեն» առարկայի բողոքարկման գործընթացը:
Նշենք, որ «Հայոց լեզու և գրականություն» առարկայի լրացուցիչ միասնական քննությունը անցկացվել է հուլիսի 4-ին, իսկ «Ռուսերեն» առարկայինը` հուլիսի 6-ին:

Placeholder