Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իր գործունեության հինգ տարիների ընթացքում «Ոսկե ծիրան» փառատոնը համագործակցում է Հայաստանում մի շարք դեսպանատների և միջազգային կազմակերպությունների հետ: Կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանի հավաստմամբ, այս տարի համագործակցությանը միացել են Հայաստանում Եգիպտոսի ու Չինաստանի դեսպանատները, որոնց միջոցով էլ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալ երկու երկրների կինոմշակույթների հետ:
Այս առիթով, Եգիպտոսի հյուպատոս Աբդըլ Մոհսեն Սայըդ Շասեյը նշեց, որ փառատոնի շրջանակներում կներկայացնեն «Արաբական գիշերներ» խորագրով ֆիլմերի ծրագիրը:
«Ծրագրի շրջանակներում հնարավորություն կընձեռնվի ծանոթանալ ոչ միայն արաբական, այլև` եգիպտական ֆիլմերին: «Արաբական գիշերներում» ներկայացված է 5 ֆիլմ, որտեղ կծանոթանաք Եգիպտոսի, Պաղեստինի, Լիբանանի, Սիրիայի ռեժիսորների աշխատանքներին»,-ներկայացրեց նա:
Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռումինիայի դեսպանատների ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ խոսեցին փառատոնի մասին ու ավելացրին, որ յուրաքանչյուր տարի փառատոնն իր մասին ավելի շատ խոսել է տալիս ու մեծ մասսայականություն է վայելում:
Նշենք, որ «Ոսկե ծիրան» 5-րդ կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 18-ին Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է «Կինոն որպես միջմշակութային երկխոսության միջոց» խորագրով կոնֆերանս, որին կմասնակցեն ռեժիսորներ, սցենարիստներ, դերասաններ, պրոդյուսերներ, կինոգետներ ու կինոյի աշխարհի այլ ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» ամենամյա 5-րդ կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 13-ին և կշարունակվի մինչև հուլիսի 20-ը:

Placeholder