Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ազգային արխիվում հուլիսի սկզբին բացված «Վիլյամ Սարոյանը և Հայաստանը» խորագրով ցուցահանդեսը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 15-ը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Նշենք, որ այս տարի նշվում է մեծանուն ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակը:
«Մենք ունեցել ենք սփյուռքահայ այցելուներ և 20 ուսանող ԵՊՀ-ից: Քանի որ մեր հիմանական այցելուները դպրոցականներ են ու ուսանողներ, այդ իսկ պատճառով քիչ են այցելուները»,-ասաց Ա. Վիրաբյանը:
Ցուցահանդեսին ներկայացված են մեծ գրողի անձնական իրերը, նրան վերաբերող տպագիր նյութեր, տեսագրություններ, լուսանկարներ, որոշ փաստաթղթեր։ Ցուցահանդեսի նպատակն է ևս մեկ անգամ ներկայացնել մեծ գրողի կյանքի դրվագներին առնչվող որոշ վավերագրական նյութեր:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Ազգային արխիվի և Եղիշե Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանի հետ համատեղ, որտեղ էլ պահվել են այդ նյութերը:
Նշենք, որ Վ. Սարոյանի հիմնական արխիվը գտնվում է Միացյալ Նահանգներում:
Ազգային արխիվի տնօրենի խոսքով, այս տարի կազմակերպելու են նաև Վիկտոր Համբարձումյանին, Վազգեն Վեհափառին նվիրված փաստավավերագրական նյութերի ցուցադրություն:
Հիշեցնենք, որ նախորդ ամիսների ընթացքում Ազգային արխիվում արդեն կազմակերպել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկի մահվան 100-ամյակին, նաև` Հայաստանի առաջին հանրապետության 90-ամյակին նվիրված ցուցահանդեսներ:

Placeholder