Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն կանադական Քվեբեկ քաղաքում ընթացող նիստում Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկել է նաև Իրանում գտնվող Թադեի հայկական վանքը:
ՅՈւՆԵՍԿՕ-ի տարածած մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող հայկական վանական համալիրը կրում է տարածաշրջանի մյուս, հատկապես` բյուզանդական, ուղղափառ և պարսկական մշակույթների հետ անչափ կարևոր փոխանակումների վկայությունը:
Ըստ հաղորդագրության, համալիրը այդ մշակույթի` տվյալ տարածաշրջանում մնացած վերջին կոթողն է, որը դեռևս բավարար վիճակում է: Ավելին, ինչպես ընդգծում է ՅՈւՆԵՍԿՕ-ն, որպես ուխտավայր` վանական համալիրը հայկական դարավոր կրոնական ավանդույթների կենդանի վկան է:
Հերթական նիստում կայացրած որոշումներով, Համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ ընդգրկվել են նաև Մավրիկ կղզում 18-19-րդ դարերում փախչող ստրուկների թաքստոցները` քարանձավները, Ալ-խիջարը` Սաուդական Արաբիայում Նաբատյան թագավորության ժամանակաշրջանից պահպանված հուշարձանը, Չինաստանի ճարտարապետական արվեստի մի գլուխգործոց` «տուլօու»-ը: Ներառվել են նաև ֆրանսիական 14 ամրոց:

Placeholder