13.000-ԻՑ ԴԵՌ 3700
Կրթություն, գիտություն
16:28 11/07/2008

13.000-ԻՑ ԴԵՌ 3700

Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ արդեն դիմում-հայտ է ներկայացրել շուրջ 3700 դիմորդ։ Կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքէջի տեղեկացմամբ, այս տարի ևս շրջանավարտների մեծ մասն իրենց ուժերը փորձում են Երևանի պետական համալսարանում: Այստեղ դիմորդների թիվը 1290 է: Երկրորդ տեղում է մանկավարժական համալսարանը` 564, երրորդում՝ բժշկականը՝ 507 դիմորդով: Ապա հաջորդում են լեզվաբանական համալսարանը՝ 383, ճարտարագիտականը՝ 315, տնտեսագիտականը՝ 272, ագրարայինը՝ 173 և ճարտարապետաշինարարականը՝ 122 դիմում։ Նշենք, որ սրանք հուլիսի 10-ի տվյալներն են:

Ըստ մասնագիտությունների, առաջին տեղում է ԵՊԲՀ-ի «Բուժական գործը»՝ 389 դիմորդ, ապա 100 և ավելի ցուցանիշ ունեն հետևյալ մասնագիտությունները` ԵՊԼՀ «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն՝ անգլերեն լեզու»՝ 154, ԵՊՀ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»՝ 142, «Իրավագիտություն»՝ 102, ՀՊՃՀ «Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի դեպարտամենտ»` 116 դիմորդ:

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր տարի Հայաստանի բուհերն ունենում են շուրջ 13 հազար դիմորդ։

Placeholder
13.000-ԻՑ ԴԵՌ 3700