Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երեկոյան Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում հնչելու է այս տարվա Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում hայաստանյան մասնակցի անունը: Ելույթ են ունենալու նախնական փուլերը հաղթահարած 10 մասնակից, որոնցից ընտրվելու է լավագույնը։ Հաղթողը ընտրվելու է հեռուստադիտողների SMS քվերակության ադյունքում։
Նշենք, որ հունիսի 30-ին և հուլիսի 1-ին Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում արդեն անցկացվել է Մանկական Եվրատեսիլ մրցույթի նախնական ընտրության առաջին փուլը: 200 հայտից առանձնացված 36-ը մրցել են լավագույն տասնյակում հայտնվելու համար: Նախնական ընտրությամբ 2-րդ փուլ անցած 10 լավագույնն էլ կմասնակցեն այսօրվա վերջնական փուլին։
Մրցույթի կանոնների համաձայն, երգը չպետք է գերազանցի 3 րոպեն, պետք է գրված լինի հատուկ մրցույթի համար ու պետք է կատարի տվյալ երկրի քաղաքացին։ Այս տարի յուրաքանչյուր երկրի մասնակից երգելու է իր մայրենի լեզվով։
Մանկական Եվրատեսիլ-2008-ը տեղի է ունենալու նոյեմբերի 22-ին Կիպրոսի Լեմոսոս քաղաքում: Մրցույթն անցկացվում է ոչ թե նախորդ տարի հաղթած մասնակցի երկրում, այլ` հրավիրող երկրում:
Առաջին անգամ այս մրցույթին մասնակցելու է նաև Ադրբեջանը:
Հայաստանը մրցույթին մասնակցում է 2-րդ անգամ։ 2007-ին Ռոտերդամում «Արևիկ» խումբը «Երազանք» երգով զբաղեցրեց 2-րդ տեղը:

Placeholder