Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ոսկե ծիրան» երևանյան հինգերորդ միջազգային կինոփառատոնի շրջանակում հարգանքի տուրք է մատուցվելու իտալացի աշխարհահռչակ կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիին: «Կինոռեժիսորին Եվրոպական կինոակադեմիայի նախագահ, փառատոնի պատվավոր հյուր Վիմ Վենդերսը հետմահու հանձնելու է պատվո մրցանակ: Մրցանակն ընդունելու է նրա կինը` Էնրիկա Անտոնիոնին»,-այս մասին ասուլիսում հայտնեց փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:
«Ոսկե ծիրանը» այս տարի հյուրընկալում է Էնրիկա Անտոնիոնիին, կինոռեժիսորի ֆոնդի տնօրեն, պրոդյուսեր Կլաուդիո Գաբրիելեիին, Անտոնիոնիի լուսանկարների հեղինակ Պիերո Մարսիլիին:
Հ. Խաչատրյանը նշեց, որ ամուսնու մահից հետո, արդեն մեկ տարի է` ինչ նրա այրին ոչ մի փառատոնի չի մասնակցում` հյուրի կարգավիճակով, բայց նա սիրով է ընդունել Հայաստան գալու հրավերը: Նրա` Հայաստան գալուն նպաստել են Միքելանջելոյի հիշողությունները, Տոնինո Գուերայի միջնորդությունը, ըստ Հ. Խաչատրյանի, նաև իրենց հանդիպումը:
Ասուլիսին ներկա Է. Անտոնիոնին ասաց, որ ուրախ է առաջին անգամ Հայաստան գալով: «Մենք` ես, Կլաուդիո Գաբրիելեին, Պիերո Մարսիլին ցանկացանք բերել Միքելանջելոյի հիշատակը Հայաստան ու դա անում ենք մեր ներկայությամբ, փորձելով լինել ներկա` ինչպես նա է մեզ սովորեցրել»,-ասաց կինոռեժիսորի այրին:
Նա բավականին մանրամասն ներկայացրեց իրենց հանդիպումը, ամուսնու անցած ուղին, ձեռքբերումները:
Հուլիսի 13-ին Ազգային պատկերասրահում բացվելու է Է. Անտոնիոնիի գեղանկարների, նաև մեծ վարպետի լուսանկարների ցուցահանդեսը, որոնց հեղինակն է Պիերո Մարսիլին: Ցուցադրությունները շարունակվելու են մինչև փառատոնի ավարտը: Հուլիսի 15-ին Մոսկվա կինոթատրոնում ցուցադրվելու է «Ամպերից այն կողմ» ֆիլմը, որը Անտոնիոնին նկարահանել է Եվրոպական կինոակադեմիայի նախագահ, գերմանացի ճանաչված ռեժիսոր Վիմ Վանդերսի համար: Փառատոնի ընթացքում ներկայացվելու են կինոռեժիսորի մոտ մեկ տասնյակ ֆիլմեր:
Ազգությամբ իտալացի աշխարհահռչակ կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնին ծնվել է 1912 թվին, մահացել` 2007-ին: Տարբեր տարիների ընթացքում կինոյի ասպարեզում նա արժանացել է լավագույն մրցանակների` Կաննի փառատոներում, Վենետիկի փառատոնում, իսկ 1995թ. կինոյում վաստակի համար արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» երևանյան հինգերորդ միջազգային կինոփառատոնը տեղի է ունենալու հուլիսի 13-20-ը:

Placeholder