ՖԻԼՄԵՐ. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ
Մշակույթ
17:22 14/07/2008

ՖԻԼՄԵՐ. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Վաղը Երևանի պետական տիկնիկային թատրոնում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա բնապահպանական ֆիլմերի ցուցադրություն: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեցին Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պաշտպանման հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից: Ըստ այս աղբյուրի, ֆիլմերը եզակի են իրենց տեսակով և ստեղծման պատմությամբ, քանի որ Հայաստանի բնության, կենդանական աշխարհի մասին պատմող այս ֆիլմերը հեղինակել են էկո-ակումբների 12-16 տարեկան երեխաներն ու պատանիները:

2006թ.-ից Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հանրապետության տարբեր շրջաններում իրականացնում է «VivaCell-ը և երեխաները հանուն բնության» բնապահպանական-կրթական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Հայաստանի տարբեր շրջաններում, մասնավորապես, Դիլիջանում, Գյումրիում, Գառնիում (Գողթ), Ուրծաձորում ու Երևանում ստեղծվել են էկո-ակումբներ, որոնցում ներգրավված երեխաները ֆիլմերի միջոցով իրենց մտահոգություններն են արտահայտում ու ահազանգում բնությանը սպառնացող վտանգների մասին:

Նկատենք, որ դեռևս մեկ տարի առաջ երիտասարդ այս ռեժիսորներից ոչ մեկը կինոլեզվի «այբուբենին» չէր տիրապետում և խցիկով աշխատելու փորձ չուներ:

Placeholder
ՖԻԼՄԵՐ. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ