Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Աբսուրդի արվեստի, մասնավորապես` թատրոնի, պահանջարկ չկա Հայաստանում, իսկ ռեալիստական թատրոնը կապ չունի արվեստի հետ»,-ասուլիսում նման կարծիք հայտնեց բեմադրիչ Արմեն Մեհրաբյանը:
Ըստ նրա, ռեալիստական թատրոնը կեղծ է, սուտ է, փորձում են մտացածին, հորինածին սյուժեներ ստեղծել, որոնք իրական կյանքում չկան: Կյանքն ավելի մոտ է աբսուրդին, քան այն թատրոնները, որոնք փորձում են կյանքը ներկայացնել:
«Աբսուրդի թատրոնում կարող են լինել զուգորդումներ կամ ասոցիացիաներ, որոնք քեզ կարող են տանել մանկություն, նաև ծերությունը, որը դեռ չես ապրել: Այսօր հանդիսատեսը սովորել, ընտելացել է բազմասերիանոց կինոների, ինչի արդյունքում դեգրադացվում է»,-նշեց բեմադրիչը:
Ասուլիսին ներկա լիբանահայ դրամատուրգ Արա Արծրունին նշեց, որ այլաբանական ոճն առաջին անգամ շարժանկարի արվեստի մեջ է արտահայտվել: «Հայաստանում այլաբանական, աբսուրդ թատրոնի տարրեր առաջին անգամ հայտնվել է Աղասի Այվազյանի «Բեկորներ» ներկայացումով, որով էլ Հայաստանում հիմք է դրվել թատրոնի այդ տեսակին»,-ներկայացրեց նա` ավելացնելով, որ այն իր զարգացումը չգտավ Հայաստանում:
Ըստ նրա, այսօր աբսուրդի են մոտենում Պերճ Զեյթունցյանի, Կարինե Խոդիկյանի, Գուրգեն Խանջյանի ստեղծագործությունները: «Աբսուրդի թատրոնը հանդիսատես չունի, քանի որ հայաստանցի հանդիսատեսը ռաբիսի է գնում»,-նկատեց դրամատուրգը:
Նրա գնահատմամբ, այսօր աբսուրդի և այլաբանական թատրոնները կարծես թե խառված են, բայց գնալով գերիշխող է դառնում այլաբանականը:
Թատերագետ Լևոն Մութաֆյանը նշեց, որ այլաբանական և աբսուրդ թատրոնները տարբեր են: «Այլաբանական թատրոնն ունի դարերի պատմություն, իսկ աբուրդը նոր է, բայց չենք կարող ասել, որ այսօրվա ավանգարդիզմն է»,-ասաց թատերագետը: Նա նաև սխալ համարեց աբսուրդի համադրումը ռեալիստական արվեստի հետ: Ըստ Լ. Մութաֆյանի, այսօր հայկական թատրոնը պետք է զարգանա տարբեր ուղղություններով. չպետք է բռնել ռեալիստական թատրոնի ուղին և առաջ գնալ: Նրա խոսքով, ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային թատրոնն այսօր կանգնած է ճգնաժամային խնդիրների շեմին:
«Բեմական քառակուսին, շրջանակը հոգնեցնող է: Հարկավոր է հեղաշրջում, պետք է տեղաշարժվել»,-ընդգծեց թատերագետը:
Բանախոսն այսօրվա հայկական թատրոնում նկատում է ինչ-ինչ տեղաշարժեր` ի դեմս երիտասարդ սերնդի, որ «նոր մոտեցումներ, հնչողություն է բերում»: Թատրոնին նոր տեսք են բերում նաև Արմեն Խանդիկյանը, Արմեն Մեհրաբյանը և այլք: «Թատրոնը մետաֆորա է` այլաբանություն, իսկ տեսակների որոնման շարժում մեզ մոտ, իհարկե, նկատվում է, բայց դա բուռն չէ, քանի որ չկա հասարակության ոգևորությունը, չկա պահանջարկ»,-բացատրեց թատերագետը:
«Վատ է այն արվեստը, որն ամփոփվում, ավարտվում է սրահում, այսինքն դու քեզ հետ ոչինչ չես տանում: Արվեստի բուն նպատակն է հանդիսատեսին գրգռելը»,-ընդգծեց Ա. Մեհրաբյանը:

Placeholder