Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ոսկե ծիրան» հինգերորդ միջազգային կինոփառատոնի շրջանակում միջազգային խաղարկային ֆիլմի մրցույթի մասնակիցներ չինացի ռեժիսոր Ցայ Շանգժունն ու իրանցի ռեժիսոր Աբոլֆազլ Սաֆարին հանդիպեցին լրագրողների հետ:
Ասուլիսին ներկա փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանի խոսքով, փառատոնում ցուցադրվելու են իրանական և չինական երիտասարդ ռեժիսորների աշխատանքներ, որոնցից յուրաքանչյուրն իր երկրին բնորոշ կինոաշխարհն է ներկայացնում: «Չինացի ռեժիսորների նոր սերուդը, ի տարբերություն ավագ սերնդի, հասարակ մարդու կյանքի վրա է ուշադրություն դարձնում, այնինչ Իրանում հակառակն է. այսօրվա սերունդը սկսում է կասկածել պարզ ճշմարտությունները»,-նշեց Մ. Ստամբոլցյանը:
«Ես առաջին անգամ եմ Հայաստանում, բայց ինձ թվում է, որ ձեր կողմերին ծանոթ եմ»,-ասաց չինացի ռեժիսոր Ցայ Շանգժունը: Նրա «Կարմիր կոմբայն» ֆիլմը պատմում է հոր և որդու միջև ծագած հակամարտության և հաշտության մասին: Ֆիլմում հայրը թողնում է իր ընտանիքն ու գնում քաղաք, բայց դա` այլ պատճառներով: «Չինաստանում քաղաքները մեծ զարգացում են ապրում, իսկ գյուղերը շարունակում են մնալ հետամնաց վիճակում»,-մանրամասնեց ռեժիսորը: Ֆիլմի հիմնական գաղափարն այն է, որ նոր կյանք սկսելու, բարեկեցիկ կյանքով ապրելու համար մարդիկ թողնում են իրենց տունը` կորցնելով ինքնությունը: Արդյունքում` նրանք չեն էլ դառնում քաղաքացի:
Իրանցի ռեժիսոր Աբոլֆազլ Սաֆարին նույնպես առաջին անգամ է Հայաստանում: Փառատոնում ներկայացվող նրա «Երկրի եզրը» ֆիլմը ռեժիսորի առաջին գեղարվեստական ֆիլմն է. նա աշխատել է վավերագրական ոճում: Ֆիլմը պատմում է մի տարեց, միայնակ մարդու մասին, որին կոչում են Ռոբինզոն Քրուզո:
«Այս խաղարկային ֆիլմում, իհարկե, զգացվում է վավերագրական ֆիլմի ազդեցություններ»,-ընդգծեց նա:
Իրանցի ռեժիսորի համար ֆիլմը երբեք չի կարող կոմերցիոն նշանակություն ունենալ` այսինքն ծառայել որպես բիզնես: «Կինոն ինձ համար սրբություն է»,-նշեց Ա. Սաֆարին:
Նշենք, որ «Ոսկե ծիրան» երևանյան հինգերորդ միջազգային կինոփառատոնը մեկնարկել է հուլիսի 13-ին, որը կշարունակվի մինչև հուլիսի 20-ը:

Placeholder