«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ»` «ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՎԻ ՏԱԿ»
Մշակույթ
18:47 15/07/2008

«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ»` «ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՎԻ ՏԱԿ»

Կիպրոսում տեղի ունեցող «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է 12-ամյա գյումրեցի Մոնիկա Մանուչարովան: «Նա ներկայացնելու է «Իմ երգի հնչյունը» երգը, որի երաժշտության հեղինակը ինքն է, իսկ բառերի հեղինակը` Մերի Մնջոյանը»,-այս մասին ասուլիսում հայտնեց Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Մնացականյանը: Մոնիկային ձայնակցելու են Մ. Մնջոյանը և Սերինե Խոդիկյանը:
Ի դեպ, նրանք մասնակցել են նախընտրական փուլին:

Դ. Մնացականյանի խոսքով, մինչև մրցույթը պետք է նկարահանվի երգի տեսահալովակը, ինչ-ինչ փոփոխությունների է ենթարկվելու երգի բառերն ու երաժշտությունը: Գործիքավորումը կատարելու է կոմպոզիտոր Արա Թորոսյանը, բեմական շուոն պատրաստելու է Արտյոմ Գևորգյանը, իսկ բեմական հագուստ տրամարդելու է «Զատիկ» դիզայներական ստուդիան :

Նշենք, որ նոյեմբերի 22-ին «Մանկական եվրատեսիլը» անցկացվելու է «Ուրախություն արևի տակ» խորագրով:




Placeholder
«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ»` «ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՎԻ ՏԱԿ»