Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մշակույթ
17:30 15/07/2008
ՓԱՌԱՏՈՆ-ՀԱՄԵՐԳԱՇԱՐ. ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐ ԻՐԵՆՑ ԾՆՆԴԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԵՐՈՒՄ
«Լոռու մարզի եկեղեցիներում և վանքերում փառատոն-համերգաշարի կազմակերպման հիմնական նպատակն էր հայ հոգևոր երաժշտության կատարումներն իրենց ծննդաբանական միջավայրերում` հայկական միջնադարյան եկեղեցական համալիրներում, նաև` մշակութային միջավայրի վերականգման փորձ Հայաստանի մարզերում»,-այս մասին ասուլիսում ասաց Հայ հոգևոր երաժշության պետական կենտրոնի գեղարվեստական ղեկավար Նվեր Նավոյանը:
Նշենք, որ հուլիսի 3-5-ը իր գործունեության տասնամյակը բոլորած Հայ հոգևոր երաժշտության պետական կենտրոնը մշակույթի նախարարության հետ համատեղ անցկացրել է փառատոն-համերգաշար` ընդգրկելով Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի, Օձունի Սուրբ Աստվածածին, Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցիները, միջնադարյան Սանահինի, Հաղպատի վանքերը: «Քաղաքների նորակառույց եկեղեցիների ընտրությունը կապված էր այն բանի հետ, որ թեմակալ առաջնորդը նկատել էր, որ քաղաքաբնակներն առավել հեռու են հոգևոր մշակույթից ու նրանց համար առավել նպաստավոր կլիներ մշակույթի հետ առնչվելը»,-նշեց Ն. Նավոյանը` ավելացնելով, որ ժամանակի ընթացքում փառատոնն անցկացվելու է Հայաստանի բոլոր մարզերում, նաև` Արցախում:
Նրա խոսքով, համերգներին մասանակցել են Սուրբ Գեղարդ վանքի ութհոգանոց երգչախումբը: Երգացանկը բաղկացած է եղել հայ հոգևոր և աշխարհիկ խմբերգերից, նաև` մոնոդիկ կատարումներից:
Նշենք, որ նման փառատոն անցկացվել է նաև նախորդ տարի Արագածոտնի մարզում` Աշտարակի Ս. Մարինե և Կարմրավոր, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց, Տեղերի Ս. Աստվածածին, Մուղնու Ս. Գևորգ եկեղեցիներում, Սաղմոսավանքում, Հովհաննավանքում:

Placeholder