ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. 2009Թ.
Մշակույթ
19:44 15/07/2008

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. 2009Թ.

Հայաստանում` Բուլղարիայի մշակույթի նախարարի տեղակալ Յավոր Միլուշևի պաշտոնական այցի ընթացքում քննարկվելու են 2009թ. Հայաստանում կայանալիք Բուլղարիայի տարվա մշակութային ծրագրերը, ինչպես նաև հայ-բուլղարական մշակութային համագործակցության հետագա խնդիրներ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը:

Նրա խոսքով, Յ. Միլուշևը մասնակցելու է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին: Փառատոնի ընթացքում ցուցադրվելու են «Պեյո Յավորով. գործ համար 205/1913» վավերագրական ֆիլմը, որում Պեյո Յավորովի կերպարը մարմնավորել է Յավոր Միլուշևը:

Պաշտոնական այցի ընթացքում Բուլղարիայի մշակույթի փոխնախարարն այցելելու է պատմամշակութային հուշարձաններ, ինչպես նաև հանդիպում է ունենալու Երևանի պետական համալսարանի ղեկավարության և դասախոսական կազմի հետ:

Պաշտոնական այցի ընթացքում Յավոր Միլուշևին ուղեկցելու է Բուլղարիայի մշակույթի նախարարության միջազգային համագործակցության փորձագետ Ստոյանա Աթանասովան:

Յավոր Միլուշևին Հայաստանում է լինելու հուլիսի 17-20-ը:


Placeholder
ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. 2009Թ.