Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Շարունակվում է «Ոսկե ծիրան» երևանյան հինգերորդ միջազգային կինոփառատոնի հյուրերի հանդիպումը լրագրողների հետ: Այսօր իրենց ֆիլմերի մասին պատմեցին ու իրենց տպավորություններով կիսվեցին վավերագրական ֆիլմի մրցույթի մասնակիցներ Ռոխսարե Ղաեմմաղամը` Իրան, Օսկար Մորենոն` Իսպանիա, Կարլ Վալիքը` Կանադա, Նատաշա Ստանկովիչը և Լյուսիան Մոնտեն` Սերբիա և Մոնտենեգրո, Նիշթա Ջեյնը` Հնդկաստան:
Փառատոնի ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ այս տարի ստացել են մոտ 200 վավերագրական ֆիլմ, որոնց մեծ մասը ոչ թե զուտ վավերագրական ֆիլմեր էին, այլ նաև հեռուստատեսային հաղորդումներ: «Մենք երկար ժամանակ քննարկում էին` արդյոք ինչ տարբերություն վավերագրական ֆիլմերի և հեռուստատեսային հաղորդումների միջև, և ընդհանրապես հեռուստատեսությունը փչացնում է վավերագրական կինոն, թե ճանապարհ է բացում դեպի հանդիսատեսը»,-մանրամասնեց Մ. Ստամբոլցյանը:
Կանադացի Կարլ Վալիքեի «Արյուն և խունկ» 17-րոպեանոց ֆիլմը պատմում է Ինդոնեզիայում գտնվող Բալիում կղզում որոշ ծեսերի ժամանակ «արյուն թափելու» մասին, ինչը պետք է հանգստացնի անդրաշխարհում ապրող չար ոգիներին: Իսկ Ռոխսարե Ղաեմմաղամի «Կապտախտ» ֆիլմը պատմում է նկարիչ Ջամշիդ Ամնիֆարի ներաշխարհի մասին:
«Ֆիլմում ընդգրկված է տասրոպեանոց անիմացիոն հատված: Նկարչի կենդանացած կտավները խոսում են նրա ներաշխարհի, երազների, մղձավանջերի և հուշերի մասին»,-ասաց ֆիլմի ռեժիսորը:
Հնդկացի Նիշթա Ջեյնն արդեն երկրորդ անգամ է մասնակցում «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: «Լաքշմին և ես» ֆիլմը ներկայացնում է 21-ամյա տնային տնտեսուհու ծանր աշխատանքը` շաբաթը յոթ օր, օրեկան տաս ժամ: «Ի՞նչ մեղք եմ գործել, որ կին եմ ծնվել»,-սա է ֆիլմի հիմնական գաղափարը:
Նշենք, որ վավերագրական ֆիլմերի ժյուրին այս տարի նախագահում է ավստրիացի անվանի կինոռեսիսոր, գրող և օպերատոր, Վիեննայի փառատոնի մրցանակակիր Միխայել Գլավոգերը: Այս ժյուրիի կազմում են Սերգեյ Բուկովսկին` Ուկրաինայից և ռուսական 1-ին ալիքի «Իրական կինո» հաղորդման հեղինակ և վարող Վիտալի Մանսկին: Ժյուրիի անդամ է նաև BBC-ի Համաշխարհային լուրերի թղթակից, բրիտանաբնակ պրոդյուսեր և ռեժիսոր, 2007-ին իր «Ճչացողները» ֆիլմի համար «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակակիր Կառլա Կարապետյանը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեկնարկել է հուլիսի 13-ին, որը կշարունակվի մինչև հուլիսի 20-ը:

Placeholder