Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ոսկե ծիրան» երևանյան հինգերորդ միջազգային կինոփառատոնն այս տարի, բացի մրցութային ծրագրերից, հագեցած է նաև տարբեր հայտնի մարդկանց` ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանին, իտալացի կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիին, հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին նվիրված միջոցառումներով:
Հուլիսի 17-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ին նվիրված ծրագրի բացումը` «Մարդկային կատակերգություն» ֆիլմի ցուցադրությամբ:
Ի դեպ, Վիլյամ Սարոյանը 1943 թվականին «Մարդկային կատակերգության» սցենարի համար «Լավագույն սցենար» անվանակարգում արժանացել է «Օսկարի»:
Փառատոնի շրջանակում հայ հանդիսատեսն առաջին անգամ հնարավորություն կունենա դիտել 1940-ական թվականներին Հոլիվուդում Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված երեք կինոնկարներ, նաև Հայաստանի և Ռուսաստանի կինոգործիչների տարբեր տարիների 15 խաղարկային և անիմացիոն ժապավեններ:
Հուլիսի 17-ին ներկայացվելու է նաև Սարոյանի 1942 թվին նկարահանած «Լավ աշխատանք» կարճամետրաժ ֆիլմը, որտեղ նա հանդես է եկել որպես ռեժիսոր: Ֆիլմը պատմում է հասարակ քաղցրավենիք վաճառողի կյանքի մասին, ով իր աշխատանքի ընթացքում շփվել է տարբեր ազգությունների մարդկանց հետ: Սա հոլիվուդյան առաջին ֆիլմն է, որտեղ հնչել է հայերենը:

Placeholder