ՀԱՅ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Կրթություն, գիտություն
15:58 17/07/2008

ՀԱՅ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Հայկական «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» թիմերը մեծ հաջողությունների են հասել Վրաստանում տեղի ունեցող Հարավային Կովկասի ինտելեկտուալ խաղերի 9-րդ առաջնությունում: Թիմերը հաղթանակ են տարել չորս հիմնական անվանակարգից երեքում: Այս մասին տեղեկացանք մրցաշարում հայկական պատվիրակության խաղավարի տեղակալ Տիգրան Քոչարյանից:

«Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» անվանակարգում ողջ մրցաշարի ընթացքում պայքար է ընթացել հայկական և ադրբեջանական վեց թիմերի միջև: Հայկական Արգիշտի Գևորգյանի «Հայաստան» թիմը և ադրբեջանական Ֆաիկա Հուսեյնովի թիմը հավասար միավորներով անցել են վերջին փուլ: 

Մյուս անվանակարգերում Հայաստանի ներկայացուցիչները բավականին ուժեղ հակառակորդներ էին: «Իմ խաղը» մրցաշարում հաղթել է Տիգրան Մաղաքյանը, իսկ արծաթե մեդալի արժանացել է Հասմիկ Գարյականը: «Բրեյն-Ռինգ» դասում հաղթող է ճանաչվել «Վերաբեռնավորում» թիմը (ավագ Տիգրան Քոչարյան):

Նշենք, որ Հարավային Կովկասի ինտելեկտուալ խաղերի 10-րդ մրցաշարն անցկացվել է հուլիսի 11-13-ը Բաթումիում: Մասնակցության համար գրանցվել էին 38 թիմ` 7 հայկական, 20 վրացական, 11 ադրբեջանական:
Placeholder
ՀԱՅ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ