ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՔԻՄԻԱՅԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Կրթություն, գիտություն
13:47 17/07/2008

ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՔԻՄԻԱՅԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Հայաստանի քիմական գիտության արդի խնդիրները» թեմայով առաջին գիտաժողովը: Այն կշարունակվի երկու օր: Գիտաժողովի նպատակն է քննարկել Հայաստանում քիմիական գիտության արդի վիճակը, ի հայտ բերել Հայաստանում դրա զարգացման հեռանկարները: Գիտաժողովին ներկայացված են 117 զեկուցումներ:

Հատուկ ուշադրության արժանացան Հայաստանի բնական հումքն արդյունավետ օգտագործելու նպատակով անօրգանական հումքի վերամշակաման արդյունավետ եղանակների գիտական հիմունքների մշակման, հատկապես տեղական բնական հումքի հիման վրա նոր հատկություններով օժտված նյութերի ստացման և արդյունաբերական թափոնային նյութերի և միացությունների կորզման և օգտագործման գիտական պրոցեսների մշակման վերաբերյալ հետզոտությունները, որոնք կարող են մեծ դեր խաղալ Հայաստանի տնտեսության զարգացման գործում:

Գիտաժողովը կազմակերպել է նորաստեղծ Հայաստանի քիմիական ընկերությունը, որն ընդգրկում է Հայաստանում և Արցախում քիմիայով զբաղվող բոլոր գիտական հաստատություններն ու արդյունաբերական ձեռնարկությունները:
Placeholder
ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՔԻՄԻԱՅԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ