Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Վավերագրական ֆիլմերն իսկական արվեստի գործեր են, բայց հայ հանդիսատեսը վավերագրական կինո նայել չգիտի, մեզ մոտ չկա սեր դեպի այդ ոճի կինոն»,- այս մասին ասաց ռեժիսոր Բագրատ Սիմոնյանը:
«Ոսկե ծիրան» երևանյան հինգերորդ միջազգային կինոփառատոնի շրջանակում լրագրողների հետ հանդիպեցին «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ներկայացված ֆիլմերի ռեժիսորներ Բագրատ Սիմոնյանը, Աննա Գասպարյանը, Աշոտ Մկրտչյանը, Օլեգ Ամիրյանը, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանը:
Նշենք, որ «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ներառված են և վավերագրական, և գեղարվեստական ֆիլմեր:
Սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանի և ռեժիսոր Աշոտ Մովսիսյանի 27-րոպեանոց «21-րդ դարի Վանդալները» ֆիլմը պատմում է Ջուղայի 400-ամյա խաչքարերը ոչնչացնող թուրք-ադրբեջանական վանդալների մասին: «Քաղաքակրթության մի շերտ օրը ցերեկով բնաջնջվեց ադրբեջանցիների ձեռքով ու գրեթե արձագանքներ չեղան»,-ասաց Ս. Ղարաբաղցյանը: Նրա խոսքով, ֆիլմը բողոք է, ահազանգ` ուղղված հասարակությանը:
Բագրատ Սիմոնյանի «Անցյալի արձագանքները» ֆիլմը պատմում է Թուրքիայից գաղթած հայ ընտանիքի մասին: «Ֆիլմը մարդասիրության մասին է, իրար օգնելու ու հասնելու մասին»,-նշեց նա:
ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Օլեգ Ամիրյանի «Հույսի քամիներ» ֆիլմը պատմում է յոգայի միջոցով ողնուղեղի մանկական կաթվածով և ամբողջ կյանքում տառապած Բաբակի դժվարին առողջացման մասին: Ֆիլմի հիմնական գաղափարն այն է, որ ամեն մարդ ներքուստ մարտիկ է, բայց քչերն են ընտրում պայքարը:
Պայքարի ուղին է ընտրել նաև Աննա Գասպարյանի «Կյանքն իմ աչքերով» ֆիլմի 25-ամյա կույր իրավաբան, կոմպոզիտոր Ալբերտ Աբգարյանը, ով ապրում է լիարժեք կյանքով` վայելելով բոլոր հաճույքները:
Աշոտ Մկրտչյանի «Գեղարդ» ֆիլմը պատմում է Սուրբ Գեղարդի ու Գեղարդավանքի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:
Նշենք, որ «Հայկական համայնապատկեր» մրցույթի ժյուրիի նախագահն այս տարի Անահիտ Նազարյանն է ԱՄՆ-ից: Ժյուրիի կազմում են ֆրանսիացի լրագրող, կինոյի և փիլիսոփայության դասախոս, հեռուստատեսային պրոդյուսեր և ռեժիսոր, գրող Պատրիկ Կազասը, ինչպես նաև Իրանից ազգությամբ հայ, անվանի գրաքննադատ, բազմաթիվ հեռուստաֆիլմերի հեղինակ Զավեն Ղուկասյանը և Հայաստանից` ռեժիսոր և դերասան, մի շարք փառատոների մրցանակակիր Միքայել Դովլաթյանը:
Հուլիսի 13-ին մեկնարկած «Ոսկե ծիրան» երևանյան հինգերորդ միջազգային կինոփառատոնն ավարտվելու է հուլիսի 20-ին:

Placeholder