Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ոսկե ծիրան» երևանյան հինգերորդ միջազգային կինոփառատոնի շրջանակում «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ներկայացված Էդուարդ Բադունցի «Ով է Մոնթեն» վավերագրական ֆիլմը «Շուշի» բարեգործական հիմնադրամի կողմից արժանացավ մրցանակի: Հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը ռեժիսորին հանձնեց դիպլոմ և Արցախի կոնյակ: «Շատ ֆիլմեր ենք դիտել Մոնթեի մասին, բայց այս ֆիլմն ավելի ամբողջական պատկերացում է տալիս հերոսի մասին»,-ասաց Բ. Կարապետյանը:
Է. Բադունցը նշեց, որ այս մրցանակն իր համար խթան կհանդիսանա Ղարաբաղի մասին այլ ֆիլմեր ստեղծելու համար:
Նշենք, որ ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Էդուարդ Բադունցի` «Ով է Մոնթեն» ֆիլմը ներկայացնում է Մոնթեի կյանքի պատմությունը, նրա վերջին ճանապարհը, կնոջ տառապանքները: «Ես անձամբ ճանաչել եմ Մոնթեին, արցախյան գոյամարտի տարիներին նկարել եմ նրա ջոկատը: Ֆիլմում ստեղծել եմ մի կերպար, որի մասին չեք էլ պատկերացնում: Ֆիլմում ներկայացրել եմ մի գաղափար` ինչու եկավ Ամերիկայից իր երկիր` Հայաստան և զոհվեց: Ես դա չեմ հասկանում»,-ավելի վաղ ասել է Է. Բադունցը:

Placeholder