ՎԱՂԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՆՈՐ ԱԼԻՔ ՄՐՑՈՒՅԹԸ
Մշակույթ
15:19 23/07/2008

ՎԱՂԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՆՈՐ ԱԼԻՔ ՄՐՑՈՒՅԹԸ

Վաղը Լատվիայի ծովափնյա Յուրմալա քաղաքում կմեկնարկի երիտասարդ կատարողների միջազգային յոթերորդ Նոր Ալիք (“New Wave”, “Новая Волна”) փառատոնը:

«Ձինտարի» (Дзинтари) համերգային դահլիճում տասնչորս երկրների տասնյոթ մասնակիցներ կպայքարեն 140.000 ամերիկյան դոլար մրցանակային ֆոնդ ունեցող մրցույթում գլխավոր մրցանակին արժանանալու համար:

Մրցութային երեք օրերի ընթացքում Հայաստանը ներկայացնող Մհեր Մեսրոպյանը ժյուրիին կներկայանա երեք երգերի կատարմամբ:

Մհերին հաջողվել է նախ առանձնանալ 8000 դեմո-ձայնագրություների շարքում, այնուհետև կիսաեզրափակիչ անցած 130 մասնակիցների ցանկից ընդգրկվել եզրափակչում մասնակցող 17-ի մեջ:

Բուքմեյքերական ընկերությունների և ժյուրիի անդամներից մի քանիսի կարծիքով Մհերը հաղթողի հիմնական հավակնորդներից մեկն է:

Ի դեպ նշենք, որ մեր երգիչը հասցրել է երգել այնպիսի հայտնի աստղերի հետ ինչպիսիք են Թամարա Գվարցեդելին եւ աշխարհահռչակ Queen խումբը:
Placeholder
ՎԱՂԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՆՈՐ ԱԼԻՔ ՄՐՑՈՒՅԹԸ