ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «BEELINE» ԱՌԱՋԻՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ
Տնտեսություն
14:46 24/07/2008

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «BEELINE» ԱՌԱՋԻՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ

«ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերության անձնակազմի ուսուցման բաժնին «Beeline» համալսարանի կարգավիճակ է տրվել: Այս մասին այօսր Երևանում կայացած ասուլիսում հայտնեց «Վիմպելկոմ» ընկերության անձնակազմի հետ աշխատանքի և ԱՊՀ երկրներում կազմակերպչական զարգացման ծառայության ղեկավար Գալինա Վորոնեցկայան:
Նրա խոսքով, դա Հայաստանում առաջին կորպորատիվ համալսարանն է և առաջին համալսարանն է, որը «Վիմպելկոմ» ընկերությունը հիմնել է Ռուսաստանից դուրս իր ներկայության երկրում: Նա ընդգծեց, որ այդ համակարգի ուսուցման համակարգը համապատասխանում է կորպորատիվ կրթության համաշխարհային չափանիշներին:

«Շուկայում պայքարն ընթանում է երկու ուղղությամբ` հանուն հաճախորդի և հանուն բարձր որակավորում ունեցող մասնագետների, և այդ իմաստով մեր աշխատակիցների ուսուցման հարցը մեր ընկերության համար ռազմավարական նշանակություն ունի»,( նշեց Գ. Վորոնեցկայան:

Իր հերթին, «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը նշեց, որ ընկերությունը խոշորածավալ բարեփոխումներ է իրականացնում, մի շարք ներդրումային նախագծեր և ապագայի հանդեպ հավակնոտ ծրագրեր ունի: «Ընկերությունում փոփոխություններ ամեն օր կլինեն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ հաճախորդը շատ պահանջկոտ է, և դա մեզ մշտապես զարգանալու հնարավորություն է տալիս»,- ասաց Ն. Վելիչկովը:

Շուրջ 1.5 տարվա աշխատանքի արդյունքում բացված համալսարանն աջակցելու է ընկերության ռազմավարական զարգացմանը: Այստեղ դասախոսները մանրակրկիտ ընտրություն են անցնում: Ներկայումս համալսարանում գործում են 17 թրեյներներ, ովքեր դասավանդում են թոփ-մենեջերներին, մենեջերներին, ընկերության տեխնիկական անձնակազմին: Համալսարանի դասավանդողներն առաջիկայում կուսուցանեն «ԱրմենՏել» ընկերության շուրջ 4 հազար աշխատակիցների:
Placeholder
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «BEELINE» ԱՌԱՋԻՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ