ԱՐՄԵՆՏԵԼԸ ՇՈՒՏՈՎ ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Տնտեսություն
16:29 24/07/2008

ԱՐՄԵՆՏԵԼԸ ՇՈՒՏՈՎ ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ

«ԱրմենՏել» ընկերությունն այս տարվա սեպտեմբերին մտադիր է իր սեփական էլեկտրոնային հասցեների տարածությունը հիմնել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ընկերության գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը:

Նրա խոսքով, էլեկտրոնային փոստով տեղեկատվություն ուղարկելու ու ստանալու դեպքում առաջացած խնդիրները կապված են ինտերնետ հասանելիության նեղ կապուղիների հետ: «Եթե էլեկտրոնային փոստի հետ խնդիրներ են առաջացել, ուրեմն ինչ-որ մեկը ինչ-որ տեղ փակել է էլեկտրոնային հասցեների մուտքը կամ նվազեցրել է կապի արագությունը»,- պարզաբանեց Ն. Բելիչկովը:

Նա նշեց, որ այժմ Հայաստանում ինտերնետ հասանելիության միայն մեկ մայրուղային մալուխ կա: Օգոստոսի վերջին ընկերությունը մտադիր է ապահովել երկրորդ մուտքի հնարավորությունը, իսկ մինչև սեպտեմբերի վերջ` երրորդը: Նախատեսվում է նաև չորրորդ մալուխ անցկացնել:

Ն. Վելիչկովի խոսքով, ADSL տեխնոլոգիայով ինտերնետ-կապի խափանումը կապված է այդ ուղղությամբ տարվող աշխատանքների հետ: Բացի այդ, ընկերությունը մտադիր է կտրուկ բարձրացնել ինտերնետ-կապի արագությունը և սեպտեմբերի կեսերին նոր ծառայություններ առաջարկել:

Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով, «Beeline»-ի Հայաստան մուտք գործելուց իվեր ընկերության ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցել է 130 մլն դոլարը, այն ժամանակ, երբ 2007-ին ներդրումների ամբողջ ծավալը կազմել է 90 մլն դոլար:

Այսօրվա դրությամբ, «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաջանորդների թիվը կազմում է 650 հազար մարդ: Մինչև տարվա վերջ, նրանց թիվը կավելանա ևս 30 հազարով, իսկ բջջային կապի բաժանորդների թիվը 780 հազար է:
Placeholder
ԱՐՄԵՆՏԵԼԸ ՇՈՒՏՈՎ ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ