Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 2-րդ և հարակից փողոցի բնակիչների համար խմելու ջուր ունենալը նման է հեքիաթի երկնքից ընկնող երեք խնձորներին: Երբ կընկնի և ում կընկնի` գյուղացիները այդպես էլ չեն կարողանում պարզել. միայն գիտեն, որ օրինակ առավոտյան պիտի ամբողջ ընտանիքով կազմ պատրաստ պահեն պոլիէթիլենային շշերն ու ջուրը գալուն պես հասցնեն 30 րոպեում լցնել դրանք:
Մի շիշը խմում են, մի շշով ճաշ եփում, լողանալու հարցն էլ լուծում են ոռոգման ջրով: Ի դեպ, ոռոգման ջրի շիթով ցողվելու «երջանկությանն» հասցնում են արժանանալ նաև ամանները, լվացքի մեքենան… Հավաքած խմելու ջրի պակասի դեպքում էլ դրանից ճաշին են ավելացնում:
Թեև խմելու ջուր չկա, գյուղացիներն ասում են, որ հաճախակի են հանդիպում «Երևան Ջուր» ՓԲԸ-ի ջրաչափ ստուգող և գումար հավաքող աշխատակցին:
«Ջուր չեն տալիս, մի հատ էլ գյուղապետարանին են ասում` «էնպես արեք, որ գումարները հավաքվի, հա՞»: Ոռոգման ջուրն էլ մի բան չի. դրա պատճառով Խարբերիդի հողերի 70 տոկոսը մնացել են անմշակ, մարդիկ բերքը չեն կարողանում ջրել»,- ասում է նախկինում լավ բերք ստացող Հրաչ պապին:
«Ջրի խնդրի համար կռիվների մեջ են ընկել: Գնացել ենք գյուղապետարան, սակայն ջրի խնդրով նրանք չեն զբաղվում: Ջրի մարդն ասում է, որ Սովետաշենի ջրամբարից է, որ ջուր չեն տալիս, քանի որ ջրվարը տեղաբնիկ է և փականը թաղամասի օգտին է պտտեցնում… ոմանք էլ ասում են, որ Երևան Ջուր ՓԲԸ –ն է սպասարկում և նա պիտի լուծի այս խնդիրը»,- ասում է տնտեսուհի Կարինեն:
«Գյուղի մյուս ծայրում խմելու ջուր լավ էլ գալիս է, մարդիկ հասցնում են անգամ լողավազաներ լցնել ու հովանալ ամառվա շոգից,- պատմում է տիկին Կարինեի հարևանուհին:
Գյուղացիները մի կերպ հնարը գտել են: Մեքենա ունեցող գյուղացիները գնել են 50 և ավելի կիլոգրամ տարողությամբ տարաներ և, քաղաք գնալուն պես, հարմար առիթը չեն կորցնում բարեկամի տնից ջուր բեռնավորելու:
Գյուղի մի հատվածում սանիտարահիգիենիկ վիճակի դեմ պայքարող, շոգից խեղդվող գյուղացիների խնդիրներին ու մյուս հատվածում արդեն զովացած գյուղացիներին կանդրադառնանք, երբ «Երևան Ջուր ՓԲԸ-ն» պարզաբանումներ տա:
Իսկ դեռ որ Panorama.am-ին գյուղացիները կատակով ասում են` «Քաղաքից եկար, հետդ մի բաժակ սառը ջուր բերեիր»: Տեսնենք:

Placeholder