ՆԱԽԱԳԱՀԸ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Կրթություն, գիտություն
12:21 25/07/2008

ՆԱԽԱԳԱՀԸ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է Համահայկական կրթական երրորդ համաժողովի մասնակիցներին: Նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, ուղերձում ասված է. «Ի սրտե ողջունում եմ Համահայկական կրթական երրորդ համաժողովի մասնակիցներին և հյուրերին:

Ուրախ եմ, որ համաժողովը Հայաստանում է մեկտեղել արտերկրում հայեցի կրթության ու դաստիարակության հարցերով նվիրյալներին, Սփյուռքում հայապահպանության առաջամարտիկներին` հայ ուսուցիչներին:
Այսօր ես երախտագիտության խոսք եմ ուղղում ձեզնից յուրաքանչյուրին: Դուք իրականացնում եք հային հայ պահելու, օտար ափերում մեծացող հայորդիներին լեզվով և ոգով հայ դաստիարակելու, հայրենասեր սերունդ կրթելու վեհ առաքելությունը: Այդ գործում Հայաստանի Հանրապետությունը ևս լուրջ անելիքներ ունի:
Համոզված եմ, որ հայրենիք հաճախակի այցելությունների, նմանօրինակ համաժողովների ու քննարկումների շնորհիվ դուք նոր գիտելիքներ, շունչ ու ոգի եք առնելու և հաղորդելու ձեր սաներին, ում վիճակված է շարունակելու հայ ժողովրդի հավերժական ընթացքը: Համաժողովին մաղթում եմ արգասաբեր աշխատանք, իսկ մասնակիցներին` անձնական ու մասնագիտական նորանոր հաջողություններ»:

Նշենք, որ Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողովը տեղի կունենա հուլիսի 25-28-ը Ծաղկաձորում: Խորհրդաժողովին կմասնակցի 31 երկրների 147 ներկայացուցիչ, այդ թվում՝ արտերկրում հայեցի կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող կազմակերպությունների և հաստատությունների ղեկավարներ, հայկական կրթօջախների տնօրեններ, ուսուցիչներ, կրթության ոլորտի մասնագետներ:

Խորհրդաժողովի բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ այսօր Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում: Պաշտոնական արարողությանը մասնակցել են վարչապետ Տ. Սարգսյանը, կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Placeholder
ՆԱԽԱԳԱՀԸ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ