ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ ՎԵՑԵՐՈՐԴՆ Է
Մշակույթ
13:16 25/07/2008

ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ ՎԵՑԵՐՈՐԴՆ Է

Նախօրեի երեկոյան Յուրմալայում անցկացվեց երիտասարդ կատարողների «Նոր ալիք» երգի մրցույթ-փառատոնի առաջին փուլը: Հայաստանը ներկայացնող Մհեր Մեսրոպյանն մրցութային առաջին օրվա արդյունքում` 108 միավորով ընգրկվել է լավագույն վեցնյակում: Նշենք, որ երեկ մասնակիցները հանդես եկան արտասահմանյան հիթ երգերի կատարմամբ, Մհերը կատարեց Queen խմբի «We Are The Champions» երգը:

Առաջին տեղում է 119 միավորով Իտալիայի ներկայացուցիչ Ալեսանդրո Ռիսթորին է, 117 միավորով նրան հաջորդում է Վրաստանը ներկայացնող «Georgia» խումբը, նույնքան միավոր ունի ոուսաստանցի Իրիսը, 112 միավորով նրան հետևում է Լատվիան ներկայացնող «Dons»-ը, 5-ում 111 միավորով Ղրղզստանի ներկայացուցիչ Օմարի Ժաինշևն է, վեցերորդը` Մհեր Մեսրոպյանն է: Մրցութային երեք օրերի ընթացքում կատարողները ժյուրիին կներկայանան երեք երգերի կատարմամբ:

Մրցույթ-փառատոնի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 140 հազար դոլար: Մրցույթը մենարկել է հուլիսի 23-ին, դրան մասնակցում են 17 կատարողներ 14 երկրներից: Մրցույթն անցկացվում է սկսած 2002-ից:
Placeholder
ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ ՎԵՑԵՐՈՐԴՆ Է